2017-ին Հայաստանի կառավարությունը ՀՆԱ–ի նկատմամբ պետական բյուջեի պակասուրդը կկրճատի մինչեւ 2,8 տոկոս, ներկայիս 5,9 – 6 տոկոսի փոխարեն: Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին ասել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:
Բացարձակ թվերով պակասուրդը կկազմի մոտ 150 մլրդ դրամ (մոտ 316 մլն դոլար – խմբ.): Դրանից 70 մլրդ-ը կապահովվի ներքին աղբյուրների հաշվին, 80 մլրդ-ը՝ արտաքին:
70 մլրդ ներքին միջոցներից 45 մլրդ-ը կկազմեն պետական պարտատոմսերը, 20 մլրդ-ը՝ պետական գանձարանի միասնական հաշվի մնացորդը, 5 մլրդ-ը՝ բիզնեսին հատկացված պետական վարկերի վերադարձը:
Մոտ 80 մլրդ-ը բաժին կընկնի արտաքին ֆինանսավորմանը:





























