Մեծ Բրիտանիան դեմ կլինի Եվրամիությունում սեփական զինված ուժեր ստեղծելուն, քանի որ դա կթուլացնի ՆԱՏՕ–ն։ Այս մասին ասել է երկրի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Մենք կարգելափակենք եվրոպական զորքեր ստեղծելը, քանի որ դա պարզապես տապալում է ՆԱՏՕ–ի ուժերը»,– ասել է Ֆելոնը։
Նա հերթական անգամ ընդգծել է, որ Մեծ Բրիտանիան հավատարիմ է ՆԱՏՕ–ին, եւ հաստատել է, որ երկիրը կշարունակի դաշինքի կարիքների համար տրամադրել իր ՀՆԱ 2 տոկոսը։ Նախարարի խոսքով՝ ՆԱՏՕ–ն եւ միջազգային հանրությունը պետք է առավելապես արդյունավետ արձագանքեն գոյություն ունեցող սպառնալիքներին, այդ թվում՝ Ռուսաստանի քաղաքականությանը։





























