2017 թվականից Ֆինանսների նախարարությունը Հայաստանի համար արտաքին ցնցումներ չի կանխատեսում: Այս մասին հոկտեմբերի 4-ին՝ Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, լրագրողներին հայտարարել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականին տնտեսության գծով բյուջեի ծախսերի պլանները:

Դրա, նաեւ հարկերի հավաքման աճի շնորհիվ 2017-ին ակնկալվում է 3,2 տոկոս տնտեսական աճ:

Հայաստանի համար երկու գլխավոր վտանգները կարծես մեղմանում են (Ռուսաստանի տնտեսության դժվարությունները եւ մետաղների համաշխարհային գները): Անընդմեջ երկու տարի Ռուսաստանի տնտեսությունը կրճատվել է. 2015-ին՝ 3,4 տոկոսով, իսկ 2016-ի արդյունքներով՝ սպասվում է 1 տոկոս բացասական նշանով: Իսկ մյուս տարի սպասվում է 1 տոկոսով աճ (օրինակ՝  Moody’s-մ կանխատեսում է 1,5 տոկոս աճ – խմբ.): Այս դրական կանխատեսումներից ելնելով՝ կսկսվի նաեւ ռուբլու փոխարժեքի ամրապնդում:

Այս ամենն օգնել է նաեւ Հայաստանից Ռուսաստան արտահանմանը: 2015 թվականին ռուբլու տատանումների հետեւանքով այն կրճատվել էր 20 տոկոսով: Սակայն 2016-ի առաջին 8 ամիսներին աճել է արդեն 60 տոկոսով:

Ինչ վերաբերում է հումքի գներին, ապա 2017-ին Ֆինանսների նախարարությունն ակնկալում է դրանց աճ, թեկուզ եւ փոքր՝ 4,6 տոկոսով:

Տնտեսական վտանգների կրճատումը (որոնց Հայաստանը բախվել է 2014 թվականին) թույլ կտա անցնել բյուջեի հակափուլային ծախսերի (որպեսզի տնտեսությունը հոսանքին համընթաց պահպանվի)՝ ուղղված պակասուրդի կրճատմանը: