2008-ի ճգնաժամից հետո Հայաստանի ավելացված արժեքում աճել է արդյունաբերության բաժինը: Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը՝ ներկայացնելով 2017 թվականին տնտեսության գծով բյուջեի ծախսերի պլանները:

2008 թվականին՝ ճգնաժամի սզբին, Հայաստանում արտադրվող ավելացված  արժեքում կապիտալ շինարարությունը կազմել է  մոտ 25 տոկոս:

Այժմ այդ բաժինը կազմում է 10 տոկոսից պակաս: Իսկ ահա արդյունաբերության բաժինն ավելացել է 14 տոկոսից մինչեւ 19-20 տոկոս:

2017 թվականին Ֆիննախը կանխատեսում է արդյունաբերության 5,5 տոկոսով աճ, հավելել է նա: