2016-ի վերջին Ֆինանսների նախարարությունը կվերակազմավորի ներքին պետական պարտքը. կբարձրացնի դրա ժամկետները եւ կնվազեցնի տոկոսները: Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Տարվա ընթացքում նախարարությունն ավելի շատ կարճաժամկետ արժեթղթեր է թողարկել՝ հաշվի առնելով տարեվերջին համեմատաբար ավելի մեծաթիվ մուտքերը: «Այդ ժամանակ մենք այդ պարտքերը կմարենք եւ նոր պարտատոմսեր կթողարկենք՝ ավելի երկարաժամկետ եւ ցածր տոկոսադրույքներով»,- հայտարարել է նա:

Նշենք, որ 2016-ի առաջին եռամսյակի ավարտին Հայաստանի գանձապետական պարտատոմսերի միջին տոկոսադրույքը կազմում էր 14,0 տոկոս (եվրապարտատոմսերինը՝ 6,9 տոկոս):

Գանձապետական պարտատոմսերի մարման միջին ժամկետը կազմել է 5,3 տարի:

Կառավարության պարտքի ծավալում (2 տրլն 266 մլրդ դրամ – խմբ.) գանձապետական պարտատոմսերի բաժինը կազմել է 15,0 տոկոս: