Առաջիկա տարիներին Հայաստանը նոր եվրապարտատոմսերի նոր թողարկման պլաններ չունի: Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է նորանշանակ նախարար Վարդան Արամյանը:

Այդուհանդերձ, Ֆինանսների նախարարությունը պլանավորում է ռոլովերներ անցկացնել (համանման պարտատոմսեր թողարկել, իսկ ստացած միջոցներից վճարել հների մնացորդների դիմաց): Ըստ որում՝ պարտատոմսերի վերջնական վճարումների ժամկետը նախկինի պես հաշվարկված է 2020-21 թվականներին:

Հիշեցնենք, որ առաջին ռոլովերը Հայաստանում անցկացվել է 2015-ի մարտին, երբ տեղաբաշխել են 500 մլն-ի եվրապարտատոմսեր՝ 10 տարի ժամկետով եւ 7,5 տոկոս տոկոսադրույքով: Ներգրավված միջոցներից 205 մլն դոլարն օգտագործվել է 2013-ի սեպտեմբերի առաջին թողարկման հետգնման համար՝ 700 մլն դոլար ծավալով:

Ըստ որում՝ երկրորդ թողարկման դեպքում զգալիորեն աճել է մարման ժամկետը (10 տարի)՝ ի տարբերություն առաջինի (7):