Հայաստանում այսուհետ քաղաքական մրցակցությունն ազնիվ կլինի։ Այս մասին հոկտեմբերի 4-ին խորհրդարանում ասել է ԱԺ փոխխոսակ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրությունները մրցունակ են եղել, իսկ դրանց արդյունքները սպասելի էին։ Քաղաքական պայքարում գլխավորը ոչ թե միջանձնային բախումներն են, այլ քաղաքական գաղափարների մրցակցությունը։ «Մեր դեմ խաղ չկա ժանգոտած կարգախոսը մեզ համար չէ։ Բայց մեր կուսակցությունը մնում է ամենաազդեցիկը։ Իսկ ընդդիմությունում նոր ֆավորիտներ են հայտնվել։ Դա հույս է ներշնչում, որ առաջիկա գործընթացները քաղաքականության մեջ կընթանան արդար մրցակցության պայմաններում։ Սա երկրի զարգացման միակ ուղին է»,– նշել է Շարմազանովը։





























