Թարլանդի Սամուտպրական նահանգի ոստիկանությունը բազմաբնակարան շենքերից մեկում հայտնաբերել է մի բնակարան, որը ինքնաշեն ատրճանակների արտադրության արհեստանոցի էր վերածված, հայտնում է Թաիլանդի Երրորդ ազգային հեռուստաալիքը։

Ոստիկանությունը նահանգի փոստի աշխատակիցներից մեկից ահազանգ էր ստացել այն մասին, որ իրենք որոշել են ստուգել արտասովոր ծանր ծանրոցի պարունակությունը ու այնտեղ ատրճանակ են գտել։ Ոստիկանությունը որոշել է ստուգել ծանրոցի վրա նշված հասցեն ու այնտեղ հայտնաբերել է ընդհատակյա արհեստանոցը։ Բնակարանատերը ՝ 33-ամյա թայլանդցին անմիջապես ձերբակալվել է, նրա բնակարանում հաստոցներից բացի հայտնաբերվել են նաեւ 28 պատրաստի ատրճանակներ։

Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ արդեն չորս ամիս է ինքնաշեն ատրճանակների արտադրությամբ է զբաղվում ու իր հանցակցի հետ միասին վաճառում դրանք Facebook սոցցանցի միջոցով։ Նա արդեն 4 հազար նման ատրճանակ է վաճառել ՝ յուրաքանչյուրը 100-300 դոլար արժողությամբ։

Ըստ ոստիկանության տեղեկությունների, պնեւմատիկ զենքի դետալներից հավաքված ինքնաշեն ատրճանակները վերջերս մեծ տարածում ունեն Թաիլանդի հանցավոր աշխարհում, մասնավորապես վարձկան մարդասպանների շրջանում։