Հյուսիսային Կորեայի 2 բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, որոնք Ճապոնիայից քաղաքական ապաստան էին խնդրել, Առողջապահության նախարարության առաջին վարչության աշխատակիցն է, որի գերատեսչությունը պատասխանատու է Կիմ չեն Ընի եւ նրա ընտանիքի համար դեղորայք մատակարարելու համար։ Այս մասին հայտնում է ճապոնական «Կիոդո» գործակալությունը՝ վկայակոչելով հարավկորեական «Չունան Իլբո» պարբերականը։
Թերթի տեղեկություններով՝ Հյուսիսային Կորեայի Առողջապահության նախարարության աշխատակիցը դստեր հետ փախել է հյուսիսկորեական իշխանություններից եւ կապ է հաստատել Պեկինում Ճապոնիայի դեսպանատան հետ՝ խնդրելով իրեն ուղարկել Ճապոնիա, որտեղ ինքը հարազատներ ունի։ Եվս մեկ բարձրաստիճան պաշտոնյա է Ճապոնիայից ապաստան խնդրել, սակայն նրա մասին տեղեկություններ այս պահին չկան։ Երկու փախստականներն էլ ապրում էին Պեկինում։
Միաժամանակ «Կիոդո»–ն հայտնում է, որ Պեկինում Ճապոնիայի դեսպանատունը հաստատել է, որ Հյուսիսային Կորեայի 2 բարձրաստիճան պաշտոնյա Ճապոնիայից քաղաքական ապաստան են խնդրել։




























