Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղարկել է Կատալոնիայում ցլամարտի անցկացման արգելքը, որը Կատալոնիայի կառավարությունն էր ընդունել 2010 թ․ հայտնում է La Vanguardia պարբերականը։

ՍԴ նման որոշման հիմնական պատճառն այն է դարձել, որ Կատալոնիայի կառավարությունը նմանատիպ միջոցառումներն արգելելու իրավասություն չունի։

ՍԴ եզրակացությամբ, Կատալոնիայի կառավարությունը ունի լիազորություններ կարգավորել տվյալ միջոցառումը, բայց ոչ արգելել այն։

ՍԴ որոշումից հետո Կատալոնիայի կառավարության ներկայացուցիչ Նեուս Մունտեն արդեն նշել է, որ ընդունված որոշումը չի կատարվելու, քանի որ «կենդանիների մահը կամ դրանց նկատմամբ վատ վերաբերմունքն» անթույլատրելի են։

Կատալոնիայում ցլամարտի անցկացկման արգելքը տեղի խորհրդարանն ընդունել էր 2010-ի հուլիսին, արգելքին «կողմ» էր քվեարկել 68, իսկ «դեմ» 58 խորհրդարանական, միայն 9-ն էին ձեռնպահ մնացել։