Արմավիրի մարզում այսօր՝ հոտկեմբերի 5-ին, 23-ամյա աղջիկը իր վարած մեքենայով գլորվել է ձորն ու մահացել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արմավիրի բժշկական կենտրոնից, որտեղ նրան տեղափոխել են արդեն մահացած:
Դեպքը տեղի է ունեցել ժամը 14։20-ի սահմանում: Աղջիկը Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանն է: Նա Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած Nissan March մակնիշի ավտոմեքենայով բախվել կամրջի ճաղավանդակին եւ մոտ 30 մետր գլորվել ձորը։




























