Չինաստանում կապիկների երկու խումբ կռիվ են սարքել զբոսաշրջիկների աչքի առաջ, որոնք այն նկարահանել են, հայտնում է Daily Mail-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Էմեյշան լեռան վրա, որը գտնվում է Սիչուան նահանգում: Տեսանյութում երեւում է, որ կենդանիները սկզբում չեն համարձակվում հարձակվել միմյանց վրա, բայց հետո ակտիվ գործողությունների են անցնում: Տեսանյութի վերջին կադրերում կապիկներին ցրում են մարդիկ:

Էմեյշան  լեռը չինացի բուդդայականները սրբազան են համարում, այն նաեւ հանրահայտ զբոսաշրջային վայր է: