ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում 102-ամյա թոշակառու կինը երազում էր նախքան մահը կյանքի կոչել իր վաղեմի ցանկությունը, այն է՝ կալանավորվել։
Տեղի ոստիկանների շնորհիվ Իդա Սիմսի ցանկությունն իրականացել է, հայտնում է CNN–ը։
Ոստիկանության ներկայացուցիչները հայտնել են, որ բեմադրել են կնոջ ձերբակալության տեսարանը բոլոր կանոններով։ Ժամանակավորապես սահմանափակվել է նաեւ փոշակառուի տեղաշարժի իրավունքը։ Ավելին՝ նրան ձեռնաշղթաներ են հագցրել։
Ոստիկանների խոսքով՝ կինը շատ հուզված էր եւ շնորհակալություն էր հայտնում իրենց երազանքն իրականացնելու համար։




























