Հոկտեմբերի 4-ին, ժամը 20-ի սահմաններում, Վայոց ձորի մարզում՝ Շատին-Հերմոն ճանապարհի 10-րդ կմ-ին, իրար են բախվել «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա եւ «ԻԺ» մակնիշի, կողային կցորդով մոտոցիկլետ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մոտոցիկլետի վարորդը՝ 42-ամյա Նաիրի Մանուկյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն: