Հայաստանի կառավարությունը կփորձի առավելագույնս օգտագործել Վանաձորի քիմիական համալիրի հնարավորությունները: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ-ում կառավարության ժամին հայտարարել է  էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:

«Վանաձոր-քիմկոմբինատը» որպես ձեռնարկություն, սնանկացման պրոցեսում է: Բայց եթե խոսենք քիմկոմբինատի գույքի համալիրի մասին, ապա ակնհայտ է, որ ենթակառուցվածքները կպահպանվեն, եւ պետությունը կփորձի դրանք առավելագույնս արդյունավետ օգտագործել, հավելել է նա:

«Մենք կփորձենք որեւէ ներդրողի կամ մերդրողների ներգրավել, որպեսզի այդ ենթակառուցվածքները շահույթ ապահովեն»,- հայտարարել է նա: