Ոստիկանությունն ամերիկյան Յուտա նահանգի բնակիչներին կոչ է արել չկրակել թափառող ծաղրածուների վրա: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով The Independent-ին:
Իրավապահները Facebook-ում հաղորդագրություն են հրապարակել՝ ամերիկացիներին կոչ անելով դադարեցնել հիստերիան: Նրանց խոսքով՝ ստիպված են լինում ամեն օր կասկածելի ծաղրածուների մասին սոցցանցերում եւ հեռախոսով տասնյակ հարցերի պատասխանել:
Օգոստոսի 30-ին ամերիկյան Հարավային Քարոլինա նահանգի Գրինվիլ քաղաքի բնակիչները ոստիկանությանը հաղորդել էին փողոցներում ծաղրածուների հագուստով կասկածելի տղամարդկանց հայտնվելու մասին, որոնք փորձում են երեխաներին գայթակղելով անտառ տանել:
Վերջին շաբաթների ընթացքում ծաղրածուների հայտնվելու մասին հաղորդել են նաեւ այլ նահանգների՝ Հյուսիսային Քարոլինայի, Ջորջիայի եւ Ալաբամայի բնակիչները:




























