86 տարեկանում Բրատիսլավայում վախճանվել է անկախ Սլովակիայի առաջին նախագահ Միխալ Կովաչը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով տեղական Teraz գործակալությունը: Կովաչը երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1993-1998 թվականներին:
Վերջին տարիներին Կովաչը սրտի հետ կապված խնդիրներ ուներ, նաեւ Պարկինսոնի հիվանդություն: Այս տարի նա երկու անգամ հիվանդանոց էր տեղափոխվել:
Չեխոսլովակիայի «թավշյա հեղափոխությունից» հետո 1989 թվականին Կովաչը ֆինանսների նախարարի պաշտոնն է զբաղեցրել, իսկ 1992-ին դաշնային խորհրդարանի ստորին պալատի նախագահ ընտրվել:
1993 թվականի հունվարի 1-ին Չեխիայի եւ Սլովակիայի անջատումից հետո Կովաչն ընտրվել է Սլովակիայի հանրապետության առաջին նախագահ:




























