Aji Charapita տեսակի չիլի պղպեղը ոլոռի չափի է, բայց շատ բարձր է գնահատվում՝ 25 հազար դոլար մեկ կիլոգրամի համար։ Դրա շնորհիվ այն աշխարհի ամենաթանկ պղպեղն է եւ զաֆրանի հետ միասին համարվում է աշխարհի ամենաթանկ համեմունքներից մեկը, փոխանցում է Kedem–ը։
Այդ պղպեղի հայրենիքը Հարավային Ամերիկայի ջունգլիներն է, որտեղից այն վերջերս տեղափոխել էին Պերու փորձարկումների համար։ Դրա կծվությունը գնահատվում է Սքովիլի սանդղակով 30000-50000 բալ։ Այս պղպեղի հիմնական առանձնահատկությունը ոչ թե նրա կծվություն է, այլ մրգային համը, որը նա հաղորդում է սննդին։




























