Իտալիայում ծնված դպրոցականները վստահ են, որ օտարերկրյա երեխաները վարակիչ են, դրա համար էլ պահանջել են, որ եկվորների համար առանձին զուգարաններ հատկացվեն։
Իտալիայում կաթոլիկ դպրոցներից մեկում ծնողները պահանջել են փախստականների ու միգրանտների երեխաների համար առանձին զուգարաններ նախատեսել։ Այսպիսով, նրանք իրենց երեխաներին ուզում են պաշտպանել կենցաղային ճանապարհով փոխանցվող հնարավոր հիվանդություններով վարակվելուց, հայտնում է The Independent-ը։
Չնայած դպրոց ընդունվող օտարեկրացիները պարտադիր բուժզննում են անցնում, որը հաստատում է, որ նրանք առողջ են, այդուհանդերձ որոշ ծնողներ իրենց երեխաներին այլ ուսումնական հաստատություններ են տեղափոխել՝ վախենալով հնարավոր վարակներից։
Այդ կապակցությամբ Եգիպտոսից ու Եթովպիայից ժամանած երկու աշակերտներին ուսուցիչները խնդրել են առանձին զուգարանից օգտվել՝ անվանելով դա «կանխարգելիչ միջոցառումներ»։
ՄԻջերկրական ծովով Իտալիա փախչելու ճանապարհին իրենց ծնողներին կորցրած այդ երեխաների խնամակալները հայտնել են, որ ցնցված են դպրոցում ռասիզմի մակարդակով, ու պահանջել են չեղարկել այդ խտրական միջոցառումները։




























