Ճապոնիայի Այթի նահանգը տարիներ շարունակ ճանապարհային վթարների առաջատարն էր: Երեք ընկերություններ՝ Toyota Motor Corporation-ը, Komeda Co Ltd-ն եւ KDDI Corporation-ը, միավորվել եւ երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու գործուն միջոց են գտել: Այս մասին գրում է Kedem-ը:

Վթարներից խուսափելու համար հարկավոր է վարորդներին ստիպել ճանապարհին հետեւել, այլ ոչ թե նայել իրենց սմարթֆոնների էկրանին: Այդ նպատակին ընկերությունները հասել են «Driving Barista» հավելվածի օգնությամբ, որն անվճար սուրճի կտրոններ է տալիս:

Էկրանը ներքեւ շրջած սմարթֆոնով երթեւեկող վարորդը յուրաքանչյուր 100 կմ-ի համար անվճար սուրճի կտրոն է ստանում, որը կարելի է խմել ճանապարհամերձ սննդի կետերում: Եթե երթեւեկության ժամանակ վարորդը շրջի հեռախոսի էկրանը, հաշվիչը կզրոյանա: