Գիտնականները պարզել են աշխատանք փնտրելու համար ամենաիդեալական տարիքը։ Հայտնի է, որ տղամարդկանց եւ կանանց համար այն տարբեր է, փոխանցում է Informing–ը։ Մասնագետների խոսքով՝ աշխատանքի տեղավորվելու համար իդեալական ժամանակը 30-32 տարեկանն է։ Հենց այդ տարիքում է ամենահեշտը արժանավայել աշխատավարձով եւ կոլեկտիվում ներդաշնակ հարաբերություններով համապատասխան աշխատանք գտնել։
Գիտնականները նշում են, որ կանանց անհրաժեշտ է իդեալական աշխատանքի որոնումները սկսել 30 տարեկանում, իսկ ահա տղամարդկանց՝ 27-ում։
Փորձագետները նաեւ նշում են, որ խոշոր ընկերություններին չեն հետաքրքրում 50 տարեկանից մեծ աշխատակիցները։
Այդուհանդերձ լինում են նաեւ բացառություններ։ Օրինակ՝ Հարլանդ Սանդերսը KFC ռեստորանների ցանցը հիմնել է 65 տարեկանում, իսկ Ռեյ Քրոքը McDonalds–ի առաջին կետը բացել է 52 տարեկանում։




























