Կառավարության անդամներն ավելի շատ լիազորություններ կստանան, սակայն կմեծանա նաեւ նրանց պատասխանատվությունը։ Այս մասին հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նրա խոսքով՝ մեկ տարում Կառավարությունը մոտ 2600 որոշում է կայացնում։ Սակայն հարցերից շատերը նախարարները կարող են լուծել անձամբ իրենց հրամաններով։ Պետք է հստակ սահմանել, թե ինչ որոշումներ են իրավասու կայացնել նախարարները։ «Եթե ամեն բան կենտրոնացած լինի Կառավարությունում, արդյունավետ կառավարում չի լինի։ Կառավարումը պետք է ապակենտրոնացնել։ Պետք է մեծացնել վստահությունը եւ հստակ վերահսկողություն սահմանել։ Մենք կհետեւենք խաղի կանոններին։ Չեմ կարծում, որ մենք առիթ ունենք հայտարարելու, որ ինչ–որ մեկը չարաշահում է իրեն ցուցաբերած վստահությունը»,– նշել է Կարապետյանը։




























