«Նաիրիտ» գործարանի մի քանի հարյուր նախկին աշխատակիցներ այսօր` հոկտեմբերի 6-ին, հավաքվել են Կառավարության շենքի առջեւ, որտեղ ընթանում է հանդիպում «Նաիրիտի» վերաթողարկման եւ Հայաստանի տնտեսության վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ ներդումային ծրագրի քննարկման շուրջ:  Հանդիպմանը մասնակցելու համար արդեն Կառավարության շենք են ժամանել «ԵՄ-Ասիա» հոլդինգի նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանը եւ պաշտոնյաներ Սլովակիայից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից:

«Մենք նախօրեին հանդիպեցինք Աշոտ Գրիգորյանի հետ, ինքն ասաց, որ ներդրումային ծրագիրը ուզում են սկսել Նաիրիտով եւ առաջինը հենց այնտեղ ներդրում անել: Ինքը ցանկություն էր հայտնել մինչեւ 2 միլիոարդի ներդրում անել, մեր մասնագետների հաշվարկով էլ 65 միլիոն դոլոր է հարկավոր «Նաիրիտը» վերագործարկելու համար»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց նաիրիտցիներից Կարինե Շահվերդյանը`հույս հայտնելով, որ Կառավարությունը հավանության կարժանացնի այդ ծրագիրը:

Նաիրիտցիները կմնան Կառավարության աջեւ այնքան ժամանակ, մինչեւ որ հանդիպումն ավարտվի: Նրանք ակնկալում են, որ Աշոտ Գրիգորյանն իրենց կտեղեկացնի հանդիպման արդյունքների մասին: