Դիլիջանի Կալինինի փողոցում, հոկտեմբերի 5-ին, ժամը 13-ի սահմաններում, «Ֆորդ-Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 8-ամյա աղջկան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: