Հայաստանի հարկային ծառայությունը կընդունի «Միկա» մարզական համալիրի վերանորոգման աշխատանքների արագացված ընթացակարգը։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում։ Վերանորոգման աշխատանքների համար մոտ 127 մլն դրամ կհատկացվի։

Հիշեցնենք, որ մարզադաշտը աճուրդի էր հանվել «Միխայիլ Բաղդասարովին պատկանող Արմավիա» սնանկացած ավիաընկերության եւ «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ–ի հարկային պարտավորությունների պատճառով։ Մարզադաշտը պետությանն էր փոխանցվել 9 մլրդ 45 մլն դրամով։