Հայաստանում պետական պաշտոնյաներին կտուգանեն տնտեսական մրցակցությանը խոչընդոտելու համար։ «Տնտեսական մրցակցության մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը հավանություն է ստացել հոկտեմբերի 6-ին Կառավարության նիստում։ Նախագիծը ներկայացրել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժոովի նախագահ Արտակ Շաբոյանը։

Պաշտոնյաները, որոնք կխոչընդոտեն մի ընկերության աշխատանքին եւ կհովանավորեն մյուսին, մինչեւ 5 մլն դրամ տուգանք կվճարեն։ Նման իրավախախտում կհամարվի բիզնեսի  հետ այսպես թե այնպես կապ ունեցող ցանկացած պետական մարմնի գործողություն (հարկային, մաքսային կամ սանիտարական հսկողության ծառայությունները)։ Ներկայումս այդ գործողությունները նույնպես պատժելի են որպես ծառայողական լիազորությունների չարաշահում։ Սակայն այսուհետ առանձին կպատժվեն հենց այն խախտումները, որոնք վնաս են հասցնում մրցակցությանը։