Ջրային տնտեսության պետական կոմիտեն Գյուղնախարարությունից կանցնի Էներգետիկայի նախարարության ենթակայությանը: Այս մասին որոշում է ընդունել Հայաստանի կառավարության հոկտեմբերի 6-ի նիստում:

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հայտարարել է, որ պետական կոմիտեի եւ երկու նախարարությունների կանոնադրություններում համապատասխան փոփոխություններ կկատարվեն:

Նշենք, որ այս փոփոխությունը գործադիր իշխանության կառուցվածքում վարչապետ Կարեն Կարապետյանի ծրագրած վերակազմավորման մաս է կազմում: