«Վեդի Ալկո» ընկերությունը գրեթե ամբողջովին մարել է խաղողի մթերման պարտքը գյուղացիներին։ Այս մասին հոկտեմբերի 6-ին լրագրողներին ասել է գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը։

Նրա խոսքով՝ ընկերությունը գյուղացիներին արդեն մոտ 130 մլն դրամ է վճարել, իսկ մնացած պարտքերը կմարի մինչեւ շաբաթ օրը։  Դրա համար գործարանը վաճառել է խաղողի սպիրտի իր պաշարները։ Ապագայում նման իրավիճակներից խուսափելու համար պետությունը վերամշակող ընկերություններին բերքի մթերման համար խթաններ կառաջարկի։ Իսկ թե կոնկրետ ինչպիսի, նախարարությունն ավելի ուշ կհայտնի։

Ավելի վաղ  NEWS.am–ը հայտնել էր, որ Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի խաղողագործները բողոքի ակցիա են կազմակերպել։