Ձեռներեցային գործունեության թույլատվությունը կամրապնդի ՀԿ-ների ֆինանսական ինքնուրույնությունը։ Այս մասին հայտնել է մարդու իրավունքների հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, ներկայացնելով հանձնաժողովի եզրակացությունը «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքում ու Կառավարության ներկայացրած հարակից օրինագծերում փոփոխությունների նախագծի մասին։
Նա ուշադրություն է դարձրել, որ ստացված եկամուտը չի կարող դուրս բերվել կազմակերպությունից։ Ստացված գումարները կարելի է ծախսել բացառապես կազմակերպության կանոնադրական նպատակների համար։




























