Չինաստանի քաղաքացիները Կրթության օրվա առիթով հայտարարված մեկշաբաթյա արձակուրդի առաջին 5 օրերի ընթացքում 60 մլրդ դոլար են ծախսել երկրում եւ արտերկիր ուղեւորությունների համար: Հոկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում 589 մլն մարդ ճանապարհորդել է Չինաստանում, եւս 6 մլն քաղաքացի արտերկիր է մեկնել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Չինաստանի Կենտրոնական հեռուստաալիքը:

Չինական խոշորագույն Ctrip տուրօպերատորի տվյալներով՝ երկրի քաղաքացիներին ամենից շատ հետաքրքրել է Հարավային Կորեան: Այս երկրին հետեւում է Թայլանդը, երրորդ տեղում Ճապոնիան է, 4-րդ եւ 5-րդ տեղերում, համապատասխանաբար, Ինդոնեզիան եւ ԱՄՆ-ն են:

Վարկանիշի լավագույն տասնյակի երկրորդ հատվածում ներառվել են Սինգապուրը, Վիետնամը, Մալազիան, Մալդիվներն ու Ռուսաստանը:

Չինաստանում Կրթության օրը նշվում է հոկտեմբերի 1-ին: Այս տարի տոնի առիթով արձակուրդը 7 օր կտեւի: