«Մեթյու» ավերիչ փոթորկի հետեւանքով Հաիթիում արդեն 339 մարդ է զոհվել։ Փոթորիկը շարժվում է ԱՄՆ ափի ուղղությամբ։ Նախագահ Բարաք Օբաման արտակարգ դրություն է հայտարարել նախ Ֆլորիդա նահանգում, հետո նաեւ Հարավային Կարոլինայում, իսկ մի քանի ժամ հետո՝ նաեւ Ջորջիա նահանգում։ ԱՄՆ-ում արդեն մոտ 3 մլն մարդ է տարհանվել փոթորկի կապակացությամբ, հայտնում է DW–ը։

Ֆլորիդայում փոթորկին սպասում են հինգշաբթի երեկոյան, տեղական ժամանակով։ Բացառված չէ, որ Ֆլորիդայում հետեւանքները աղետալի կլինեն , հայտնել է նահանգապես Ռիք Սքոթը։ Ամնողջ ռեգիոնում չեղարկվել են դպրոցական պարապմունքները, փակվել օդանավակայանները։

«Մեթյուն» վերջին 10 տարիների ամենաուժեղ փոթորիկն է, այն արդեն անցել է Հաիթիով, Կուբայով ու Բահամյան կղզիներով։ Աղետի ճշգրիտ ծավալները դեռ պետք է գնահատվեն, քանի որ փրկարարները մինչեւ հիմա չեն կարողանում մտնել որոշ տուժած տեղանքներ։