Հնդկական օվկիանոսում՝ Մավրիկիայի ափերի մոտ, հայտնաբերված օդանավի թեւի բեկորը պատկանում է MH370 չվերթն իրականացնող անհետացած մալայզիական Boeing 777–ին։ Այս մասին հայտնում է AP –ը՝ վկայակոչելով մալայզիացի եւ ավստրալացի պաշտոնյաներին։

«Մալայզիական ավիաուղիների» Boeing 777-200 օդանավը 2014-ի մարտի 7-ից 8-ի գիշերն իրականացնում էր MH370 չվերթը Կուալա-Լամպուրից Պեկին։ Թռիչքի մեկնարկից մոտավորապես երկու ժամ անց ինքնաթիռի հետ կապն ընդհատվել էր: Ինքնաթիռում եղել է 227 ուղեւոր եւ անձնակազմի 12 անդամ: Անցյալ տարվա հունվարին Մալայզիայի իշխանությունները հայտարարեցին, որ ինքնաթիռն աղետի է ենթարկվել, եւ  բոլոր ուղեւորները զոհվել են: