Երեւանի «Գլենդել հիլզ» թաղամասում շենքի 4-րդ հարկից ընկած երեխան դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից՝ նշելով, որ երեխան ամբողջովին ապաքինվել է։

Նշենք, որ երեխային հիվանդանոց էին տեղափոխել սեպտեմբերի 27–ին ծանր վիճակում։ Նա  ուղեղի ցնցում է ստացել, աջ ոտքի կոտրվածք, կրծքավանդակի եւ որովայնի սալջարդ:

Երեխան եւ ծնողները Իրանի Հանրապետության քաղաքացիներ են, Հայաստան հյուր են եկել: