Մինչեւ այս տարվա վերջ կամ հաջորդ տարվա փետրվարին բոլոր քրեակատարողական հիմնարկներում կբարելավվեն առողջության առաջնային պահպանման ծառայությունները: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:
«Գնումներն արդեն հայտարարված են, արդեն սարքավորումների ցանկ ենք հաստատել: Մեր խնդիրն այն է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձը կարողանա ստանալ նույն ծառայությունները, ինչ-որ ստանում է իր պոլիկլինիկայում: Կապահովենք եւ անձնակազմով, եւ դեղորայքով, եւ սարքավորումներով եւ օրենսդրությամբ: Օրենսդրություն ենք մշակել, այս ամբողջը նկարագրված է հայեցակարգում, ներկայացված է Կառավարություն»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Սուրեն Քրմոյանը նշեց, որ բացի այդ կրթական ծրագրեր են մշակվել, դասախոսներ են վերապատրաստվել:




























