Քրեական դատավարության նոր օրենսգրքով նոր խափանման միջոցներ կներդրվեն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը:

«Հիմա իրավական համակարգն այլընտրանք չունի՝ չտորագրություն չհեռանալու մասին, որն էֆեկտիվ չէ եւ գրավ, որը նույնպես էֆեկտիվ չէ: Նոր քրեական դատավարություն օրենսգրքով նոր խափանման միջոցներ ենք փորձում  ներդնել՝ տնային կալանք եւ վարչական հսկողությունը: Ավելին՝ արդեն սարքեր ենք բերել եւ փորձարկում ենք՝ էլեկտրոնային հսկողության միջոցներով»,- ասաց նա՝ նշելով, որ այդ սարքերն այժմ   մաքսազերծման փուլում են:

Սուրեն Քրմոյանի խոսքով՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառվելու է միայն խիստ անհրաժեշտ դեպքերում: