Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 7-ի վաղ առավոտյան  դժբախտ պատահար է տեղի ունեցել Ավան Առինջ համայնքում։ NEWS.am-ին հայտնի է դարձել, որ 1-ին միկրոշրջանի  շենքերից մեկի տարեց բնակիչը 4-րդ հարկի  իր տան պատուհանից  վայր է ընկել ու մահացել։ Նա 69 տարեկան էր։

Նախնական տեղեկություններով՝  տղամարդը ինքնասպանություն է  գործել։

Մահվան հանգամանքները պարզվում են։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։