Հոկտեմբերի 7-ին, ժամը 22.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դ. Անհաղթի եւ Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ բախվել են «Opel Atra G» մակնիշի 001TT81 (վարորդ՝ Ա. Ս.), «Wolksvagen Jetta» մակնիշի 34MN594 (վարորդ՝ Վ. Վ.) եւ «Isuzu Rodeo» մակնիշի 29US551 (վարորդ՝ Ռ. Մ. ծնվ.1963թ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Wolksvagen Jetta» մակնիշի ուղեւորներ Ա. Ո.-ը եւ Գ. Վ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Գր.Լուսավորիչ ԲԿ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը, փակել գազի բալոնների փականները եւ հոսանքազրկել ավտոմեքենաները:
































