Հայկական Arloopa ընկերության ստեղծած Shoot Loop խաղը շատ շուտով կհայտնվի նաեւ հեղինակային Steam խաղային հարթակում: Այս մասին AR/VR Showcase ցուցահանդեսի ժամանակ NEWS.am–ի թղթակցին ասաց Arloopa ընկերության համահիմնադիր Արման Աթոյանը:

Shoot Loop վեսթերն ոճի հրաձգային խաղը շուտով նաեւ հասանելի կլինի Oculuc playstore-ում: Արման Աթոյանը նշեց, որ Shoot Loop-ը ներկայացված է վերջերս թողարկված IdeaLenses VR սաղավարտի վրա:

Նրա խոսքով, այս սարքը մինչ այժմ ստեղծված նմանատիպ սաղավարտներից տարբերվում է նրանով, որ աշխատելու համար չի պահանջում համակարգչին եւ սմարթֆոնին միացում: Ամբողջ համակարգը հավաքված է հենց սաղավարտի մեջ, թեթեւ է, իսկ 3,81 դյույմ AMOLED էկրանն ապահովում է գրաֆիկայի հրաշալի որակ՝ 2,5K լուծողունակությամբ: Նման սարքի վրա խաղ ներկայացնելը շատ կարեւոր քայլ է՝ այն ավելի մեծ թվով մարդկանց համար հասանելի դարձնելու տեսանկյունից: