VR խաղն օպտիմիզացնելու, այսինքն  տարբեր հզորությունների համակարգիչների վրա խաղալու համար օգտագործվում է տեքստուրային-ատլաս տեխնոլոգիան: Այս մասին NEWS.am- թղթակցին ասաց Arloopa ընկերության տնօրեն Արման Աթոյանը, ներկայացնելով  ընկերության ստեղծած Roller Coaster խաղը:

Հայտնի է, որ Oculus VR ընկերությունը մշակել է ynchronous spacewarp տեխնոլոգիան տեսողական խնդիրներից խուսափելու համար, որը լրացնում է համակարգչի վիդեոքարտի թույլ տեխնիկական տվյալները: Սակայն առանց խաղի ճիշտ ծրագրավորման, միայն այդ տեխնոլոգիայով, հնարավոր չէ խուսափել առողջական խնդիրներից:

Arloopa-ի ծրագրավորողները կիրառում են տեքստուրային ատլաս տեխնոլոգիան, ինչը պատկերի հատվածային ձեւավորում է ընդհանուր տեքստուրաներից:   

Տեխնոլոգիան զգալիորեն քչացնում է համակարգչի ռեսուրսների վատնումը՝ ընդհանուր տեքստուրաների օգտագործման հաշվին:  Այն թույլ է տալիս քիչ ռեսուրսներով հասնել խաղի գրաֆիկայի բարձր որակի:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 8-9 Նկարիչների միության 2-րդ հարկի ցուցասրահում Arloopa ընկերությունը կազմակերպել է AR/VR Showcase  ցուցահանդեսը, ուր ներկայացված են ընկերության կողմից մշակված տարբեր լուծումներ վիրտուալ եւ լրացված իրականության համար: