Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտի ստեղծելու մասին համաձայնագիրը կարող է ստորագրվել 2017-ի վերջին։ Այս մասին ասել է Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Այսօրվա բանակցությունների ընթացքում կողմերը պայմանավորվել են, որ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը մեր երկրների միջեւ կարող է ստորագրվել 2017–ի վերջին»,– ասել է Զեյբեքչին։
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել կյանքի կոչել քառամյա միջնաժամկետ ծրագիրը։ Նախարարի խոսքով՝ այն կարող է ստորագրվել բարձր մակարդակով Համագործակցության խորհրդի առաջիկա նիստի շրջանակներում։
Հաղորդվում է նաեւ, որ բանակցություններից հետո ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ղեկավար Ալեքսեյ Ուլյուկաեւը եւ Նիհաթ Զեյբեքչին Համատեղ հայտարարություն են ստորագրել երկկողմ առեւտրա–տնտեսական հարաբերությունների զարգացման մասին։




























