IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնն ու Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հանդես են եկել նոր կրթական նախաձեռնությամբ. հոկտեմբերի 7-ին կայացել է ‹‹ISTC Think Day with Academia›› միջոցառումը, որը նախաձեռնել էին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը եւ IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը (ISTC)՝ միջազգային տեխնոլոգիական գիտելիքը Հայաստանում մատչելի դարձնելու, տեխնոլոգիական կրթությունը խթանելու եւ շուկայի պահանջներին համապատասխան որակյալ կադրեր վերապատրաստելու նպատակով:
«ISTC Think Day with Academia»-ի ընթացքում տեղի ունեցավ ISTC Ակադեմիա ուսումնական ծրագրի ավարտական միջոցառումը: ISTC Ակադեմիա ուսումնական ծրագիրն անցկացվում է արդեն 2-րդ անգամ: 300 դիմորդներից ծրագրին մասնակցելու հնարավորություն էին ստացել 32 ուսանող տարբեր համալսարաններից: 4 ամիս շարունակ ուսանողները մասնակցել են դասընթացների 2 հիմնական ուղղությամբ՝ տեխնոլոգիական ու բիզնես:
Այնուհետեւ մասնակիցներից ձեւավորվել են թիմեր, ովքեր աշխատել են սեփական բիզնես նախագծերի վրա: Միջոցառման ընթացքում մասնակից թիմերը ներկայացրեցին իրենց նախագծերը, ինչպես նաեւ ստացավ ծրագրի մասնակցության վկայականներ:
‹‹Մեր թիմը ստեղծել է Shopping Adviser նախագիծը, որը բջջային հավելվածի միջոցով հնարավորություն է տալիս մարդկանց հեշտ եւ արագ կատարել գնումներ: Այցելուն հավելվածում նշում է ապրանքը, գույնը, ձեւը, չափսը, գնային սահմանը, եւ հավելվածը նրան ուղեցկում է դեպի այն խանութը, որտեղ առկա է նշված տվյալներին համապատասխան ապրանքը››,- նախագիծը ներկայացրեց Jarvis թիմի անդամ Մարիամ Սիմոնյանը, ով Երեւանի պետական համալասարանի Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի է:
«Menony թիմը, որը բաղկացած է 5 հոգուց, մշակում է հավելաված՝ Ռոբոտ հոգեբան: Այն օգնում է մարդուն իր առօրյա հոգեբանական խնդիրները լուծելու հարցում, իսկ երբ ռոբոտը մարդու մոտ նկարտում է ավելի խորը հոգեբանական խնդիրներ, նրան առաջարկում է դիմել իրական հոգեբանին››,- նախագծի մասին պատմեցին թիմի անդամներ Անժելա Իսակովան եւ Վիկտորյա Մարկոսյանը:
‹‹ISTC Think Day with Academia››-ի միջոցառման շրջանակում քննարկվեցին նաեւ ՀՀ բարձրագույն կրթական հաստատությունների եւ հետազոտական ինստիտուտների զարգացման միտումներն ու առկա խնդիրները, IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ներկայացվեց Հայաստանի բարձրագույն կրթական հաստատութունների կրթական կարողությունների զարգացմանն ուղղված գաղափարներն ու տեսլականը:
Միջոցառմանը ներկա էին տարբեր համալսարանների դասախոսներ եւ ուսանողներ, ովքեր արդեն ISTC համայնքի անդամ են: Մինչեւ այսօր, IBM Նորարարական լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում իրականացվել են ավելի քան 100 դասընթացներ եւ սեմինարներ՝ ներգրավելով ավելի քան 1000 ուսանող եւ 100 դասախոս:
Տեղեկացնենք նաեւ, որ հոկտեմբերի 17-ից կմեկնարկի ISTC Ակադեմիա ուսումնական նոր ծրագիր, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված ուսանողները:
Հաջողակ ուսանողները հնարավորություն կստանան մասնակցելու պրակտիկայի ծրագրին, ստեղծել սեփական ստարտափը, աշխատել ISTC կենտրոնի գործընկեր կազմակերպություններում կամ դառնալ կենտրոնի հետազոտական խմբի անդամ:
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)





























