«Թուրքական հոսք» գազատարի կառուցումը կապված չէ Թուրքիայի համար գազի գնի զեղչի հետ, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: Այս մասին հայտնում է Gazeta-ն:

«Ո՛չ, դրանք բացարձակապես միմյանց հետ կապ չունեցող բաներ են»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին, թե  գազի զեղչ տրամադրելու հարցը կապվա՞ծ է «Թուրքական հոսքի» կառուցման հետ: Նովակը հստակեցրել է, որ գները ընկերությունների կոմերցիոն համաձայնությունների քննարկման առարկա են։

Նախարարի խոսքով՝  Էներգետիկայի նախարարությունն ակնկալում է համաշխարհային շուկայում նավթի առաջարկի ավելցուկ՝ 2016-ի վերջին օրական 1 մլն բարել մակարդակում: «Տարվա վերջին կունենանք օրական մոտ 1 մլն բարել: Եթե տարեսկզբին ունեինք 1,8-2 մլն, ապա այս տարի գրեթե 1 մլն բարել կրճատում կլինի»,- ասել է Նովակը: