Չինաստանի Բաչու գավառի 114-ամյա բնակչուհին ամուսնացել է 71-ամյա տղամարդու հետ, հայտնում է Sina.com-ը: Հարսանյաց հանդեսը կատարվել է Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար մարզի Կաշգար շրջանի Բաչու գավառում: Փեսացուի խոսքով՝ ինքը մեկ տարուց ավելի այս օրվան է ձգտել: Նա հայտնել է, որ կնոջ հետ ծանոթացել է ծերանոցում: Տղամարդուն գրավել է, թե ինչպես է կերակուր պատրաստում իր ապագա կինը: Ավելի ուշ նա նաեւ նկատել է, որ «նա շատ լավ մարդ է»:

 Կինը բազմիցս մերժել է տղամարդուն, սակայն նա շարունակել իր ուշադրության ակնհայտ դրսեւորումները: Վերջնարդյունքում նա համաձայնել է ամուսնանալ, եւ նրանք իրենց հարաբերությունները գրանցել են: Չինացի 71-ամյա համառ փեսացուն հասել է նպատակին. 114-ամյա հարսնացուն համաձայնել է ամուսնանալ։