Ուղեւորուհուն բռնաբարելու մեջ մեղադրվող տաքսու վարորդը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Տուժող կինը ուշ ժամի աշխատանքն ավարտելուց հետո տաքսի մեքենայով վերադառնալիս է եղել տուն: Նստելով ամբաստանյալ Գեորգիի ավտոմեքենան՝ կինը ծանոթացել է նրա հետ եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ ամեն օր աշխատանքից հետո այդ մեքենայով տուն վերադառնա:
Դրանից հետո շուրջ 2 ամիս կնոջն աշխատանքից հետո տուն է տարել Գեորգին: 2015թ. հուլիսի 4-ին էլ Գեորգին կնոջը հաց ուտելու պատրվակով հրավիրել է երեւանյան հյուրանոցներից մեկը, որտեղ, ըստ տուժողի խոսքի՝ բռնություն գործադրելով, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:
Գեորգիին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բռնաբարությունը, որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գեորգին իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել:




























