Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ եւ շահագրգիռ պետական մարմինների ղեկավարների մասնակցությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ սիրիահայությանն աջակցություն ցուցաբերելու հարցերի շուրջ:
Մասնավորապես, զեկուցվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Սիրիա ուղարկված մարդասիրական օգնության բաշխման վերաբերյալ: Ներկայացվել են նաեւ վերջին 5 տարում Հայաստանում սիրիահայերին աջակցելու նպատակով պետության կողմից իրականացված կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերը, ինտեգրման եւ բիզնես ծրագրերին ընդառաջելու հնարավորությունները:
Կառավարության ղեկավարը հանձնարարել է համապատասխան պետական մարմիններին, համագործակցելով ՀՀ արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարությունների հետ, շարունակել համակարգված աշխատանքներն այս ուղղությամբ:




























