«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման, ձմռան նախապատրաստական   աշխատանքներ կատարելու նպատակով  հոկտեմբերի  11-ի  ժամը 10:00-ից  մինչեւ հոկտեմբերի 12-ի ժամը 16:00-ն դադարեցվելու  է  Էրեբունի  վարչական շրջանի Խաղաղ Դոնի թիվ 1-ից մինչեւ 35 հասցեների  բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների թվով 2142  բնակիչ-բաժանորդների եւ տարբեր նշանակության թվով 4 հանրային օբյեկտների   գազամատակարարումը:

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: