Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը որդի է ունեցել։ Այս մասին Instagram–ում հայտնել է հանրապետության խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։

«ՌԻԱ Նովոստի»–ի փոխանցմամբ՝ Դաուդովը շնորհավորել է Քադիրովին եւ նրա ընտանիքին երեխայի ծննդյան կապակցությամբ եւ մաղթել է, որ նորածինը իր տոհմի արժանի ժառանգը լինի, ինչպես նրա եղբայրներն ու քույրերը։ Տղային կոչել են Աբդուլլահ։

«Այսօր Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Քադիրովի տուն մեծ երջանկություն է մտել։ Բարձրյալի բարեգթությամբ նա որդի է ունեցել՝ Քադիրովների մեծ տոհմի եւս մեկ ժառանգ, իմ սիրելի զարմիկ»,– գրել է Դաուդովը։