Ավստրալիայի լեյբորիստական կուսակցությունը, որը հիմնական ընդդիմադիր ուժն է երկրում, կարողացել է արգելափակել նույնասեռ ամուսնություններն օրինականացնելու հարցով հանրաքվե անցկացնելու կառավարության պլանները։ Լեյբորիստները պնդում են, որ այդ հարցը պետք է որոշի խորհրդարանը, այլ ոչ թե ժողովուրդը, փոխանցում է BBC–ն։

Լեյբորիստները կողմ են նույնասեռ ամուսնություններին, սակայն նրանց առաջնորդ Բիլ Շորթենը կարծում է, որ հանրաքվեին անպայման կնախորդեն հանրային քննարկումները եւ վեճերը, որոնք կարող են վնաս հասցնել գեյերին եւ լեսբուհիներին։

Կառավարությունը նույնասեռ ամուսնությունների օրինականացման հարցով հանրաքվե անցկացնելու օրինագիծ էր նախապատրաստել այս տարվա փետրվարին, սակայն դրա ընդունման համար անհրաժեշտ էր սենատում ստանալ լեյբորիստների աջակցությունը։