«Թուրքական հոսք» գազատարի շինարարությունը կսկսվի 2018–ին։ Այս մասին ասել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Նախագծի իրացման մեկնարկի մասին համաձայնագիրը այն հոդվածն է, որը խոսում է նախագծի իրացման եւ շինարարության մեկնարկի մասին, այն ուժի մեջ է մտնում դրա ստորագրման պահից։ Մեր պլանով բուն շինարարությունը կսկսվի 2018–ին»,– ասել է նա։
«Գազպրոմի» ղեկավարի խոսքով՝ «Թուրքական հոսքի» գազը Եվրոպայում կմրցակցի «Հյուսիսային Հոսք 2»–ի մատակարարումների հետ։




























