Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նեղացել է Իրաքի վարչապետ Հայդեր Ալ Աբադիից, փոխանցում է Reuters–ը։
Էրդողանը հայտնել է, որ Ալ Աբադին վիրավորել է իրեն, եւ կոչ է արել «չափերը չանցնել»։ Նա այդպես է արձագանքել զորքերը Իրաքի տարածքից դուրս բերելու մասին Անկարային ուղղված Բաղդադի կոչին։ Էրդողանը նշել է, որ թուրքական բանակը չի ենթարկվի Բաղդադի հրամաններին։



























